вторник, 15 ноября 2016 г.

Ժողովրդական նշաններ



 Ապագա երեխայի սեռի որոշումը բժշկական ժամանակակից սարքավորումների օգնությամբ հնարավոր է դարձել բոլորովին վերջերս.20-րդ դարի կեսերին: Իսկ մինչ այդ՝ մեր տատիկները ապագա երեխայի սեռը փորձել են պարզել իրենց մեթոդներով:
 Ներկայացնեմ Ձեզ դրանցից մի քանիսը՝

1. Կլորիկ փորիկում <<քնում են>> աղջիկնաերը, իսկ սուր, վարունգաձև փորիկում` տղաները:

 2.Եթե ապագա մայրիկի վերջույթները սառն են, ապա նա տղայի է սպասում:

 3.Եթե ապագա մայրիկը շատ և հաճախակի է ուտում՝ սպասեք տղայի, եթե հակառակն է ՝ աղջկա:

 4.Եթե քաղցրի պահանջ է զգում՝ սպասեք աղջկա, եթե աղի ու թթու ՝ տղայի:

 5.Եթե երեխան տոտիկով խփում է մայրիկին՝ լյարդի տարածքում՝ աղջիկ է, միզապարկի՝ տղա:

 6.Ապագա մայրիկի մոտ ի հայտ են գալիս պեպեններ ու պիգմենտային բծեր, պատրաստվեք դիմավորել աղջկա:

 7.Եթե հղիության ընթացքում Ձեր ամուսինը գիրանում է՝սպասեք տղայի, եթե նիհարում է՝աղջկա:


 8.Եթե ապագա մայրիկը հղիության ընքացքում կորցնում է իր բնական գեղեցկությունը՝ կծնվի աղջիկ, քանի որ բալիկը վերցնում է մայրիկի գեղեցկությունը:

Комментариев нет:

Отправить комментарий