среда, 16 ноября 2016 г.

Երեխայի սեռի որոշումը հին չինական աղյուսակով




Լեգենդի համաձայն՝ հին չինական աղյուսակը գտնվել է արքայական գերեզմանում. հնագետները գտել են այն Պեկինի տաճարներից մեկում. մոտ 700 տարի առաջ: Նրա օրիգինալն այժմ գտնվում է Պեկինի գիտությունների ինստիտուտում:



Կա նաև մի տեսակետ, ըստ որի՝ չին ժողովուրդը մինչ օրս վստահում և ակտիվորեն օգտագործում է երեխայի սեռի որոշման աղյուսակը:



Կազմելով այս աղյուսակը՝ չինացիները համոզված էին, որ երեխայի սեռը կախված է մոր տարիքից և բեղմնավորման ամսից:



Չինական աղյուսակի օգտագործումը իրենից ոչ մի բարդ բան չի ներկայացնում: Ձախ սյունակում գտնում եք ապագա մայրիկի տարիքը, իսկ վերևի տողում՝ բեղմնավորման ամիսը: Նրանց հատման տեղում էլ կգտնեք Ձեր հարցի պատասխանը.



Չնայած չինացիները պնդում են, թե այս աղյուսակը գրեթե անթերի է, վիճակագրությունն այլ բան է ասում: Միայն մայրերի 50% -ն են հաստատում այս մեթոդի ճշմարտացիությունը:

Комментариев нет:

Отправить комментарий