среда, 16 ноября 2016 г.

Երեխայի սեռի որոշումը ճապոնական աղյուսակով

Բոլորս էլ լսած կլինենք, որ յուրաքանչյուր տղամարդ իր կյանքում ունի 3 նպատակ` ծառ տնկի, տուն կառուցի և տղա երեխա ունենա: Իսկ ճապոնացիների համար տղա երեխա ունենալու հարցը միշտ սկզբնական է եղել այնպես , ինչպես մեզ համար:



 Ճապոնացիները հին ժամանակներից ի վեր մտածել են , թե արդյոք կարելի է <<աջակցել>> բնությանը՝ երեխայի սեռը որոշելու հարցում: Եվ ստեղծել են երեխայի սեռի որոշման իրենց մեթոդը: Այդ մեթոոդը հաշվարկվում է հոր և մոր ծննդյան ամիսների և բեղմնավորման ամսի օգնությամբ:

Ձեզ ենք ներկայացնում այս մեթոդի էությունը:

Սկզբի համար աղյուսակ 1 –ում գտնում ենք այն թիվը, որը գտնվում է ապագա հայրիկի և մայրիկի ծննդյան ամիսների հատման տեղում: 

աղյուսակ 1




  Այդ թիվը գտնում ենք աղյուսակ 2-ում և երևակայական գիծ իջեցնում մինչև բեղմնավորման ամիսը, իսկ հետո տեսնում, թե այդ ամսի դիմաց x նշանները տղայիՙ, թե՚ աղջկա սյունակում են շատ, որ սյունակում շատ կլինի, այդ սեռի կլինի երեխան: Եթե x նշանները երկու սյունակում էլ հավասար են, կամ՝ գրեթե հավասար, ապա չենք կարող միանշանակ որոշել:


աղյուսակ 2

Նշենք նաև, որ այս մեթոդը չի կարելի գիտական համարել, հետևաբար՝պետք չէ
 աներկբա հավատալ սրան: Եթե Դուք արդեն հղի եք, ապա վերաբերվեքայս մեթոդին այնպես, ինչպես սուրճի բաժակ նայելուն:

Комментариев нет:

Отправить комментарий