Հղիությունը կնոջ կյանքի այն շրջանն է, երբ քաշի ամեն մի ավելացած կիլոգրամ ուրախությամբ է ընդունվում: Եթե առաջին եռամսյակում ապագա մայրիկի քաշը դանդաղ է ավելանում, ապա երեխայի աճին զուգընթաց այն արագանում է: Այս շրջանում շատ կարևոր է չհատել թույլատրելի սահմանը:
Հղի կանայք պետք է պարբերաբար կշռվեն. դա կարող են անել ամենամսյա կոնսուլտացիաների ժամանակ պոլիկլինիկաներում: Ցանկալի է, որ կինը հղիության ընթացքում գիրանա 9-14 կգ: Զույգ ունենալու դեպքում այս թույլատրելի սահմանը տատանվում է մինչև 16-21 կգ. :
Առաջին եռամսյակում կինը գրեթե քաշ չի հավաքում(2 կգ-ից ոչ շատ): Երկրորդ եռամսյակից սկսած՝ այս թիվը արագորեն աճում է՝ ամիսը 1 կգ (շաբաթը 300գր), 7-րդ ամսից սկսած՝ շաբաթը 400 գր( 50գր օրական):
Ցանկալի չէ նորմայից ավելի քաշ հավաքել, սակայն առավել վտանգավոր է քաշ չհավաքելը:
Ինչի՞ հաշվին է կինը քաշ հավաքում՝
• Երեխայի կշռի (3-4 կգ)
• Արգանդի և պտղաջրերի (2 կգ)
• Արյան ծավալի ավելացման (1,5-1,7 կգ)
• Կաթնագեղձերի՝ (1 կգ)
• Կնոջ օրգանիզմում մնացած բոլոր հեղուկների (1,5-2,8 կգ)
Ինչպե՞ս հաշվարկել հղիության
ժամանակ քաշի ավելացման նորման
Յուրաքանչյուր կին ինքնուրույն կարող է հաշվարկել, թե հղիության ժամանակ իրեն ինչ քաշ է թույլատրելի հավաքել: Սկզբի համար պետք է հաշվարկել մարմնի զանգվածի ինդեքսը (BMI)
BMI=m / h2 , որտեղ m-ը Ձեր քաշն է մինչև հղիությունը, իսկ h-ը՝ հասակը:
Ձեր մարմնի կառուցվացքի տեսակը համապատասխանում է
1- ի խմբին , եթե BMI < 19.8
2-րդ խմբին , եթե 19.8 ≤ BMI ≤ 26
3-րդ խմբին , եթե BMI > 26
Ստորև ներկայացված աղյուսակի միջոցով կարող եք հետևել ձեր քաշի ավելացմանը:
Որոշ հղիներ, նկատելով, որ արագորեն քաշ են հավաքում , սկսում են սահմանափակել իրենց սննդակարգը և չուտել կամ նույնիսկ դիետաներ պահել: Այսպես չի կարելի անել, քանի որ կալորիաների պակասը կարող է բացասական ազդեցություն ունենա երեխայի առողջության վրա: Օպտիմալ լուծումը կլինի դիմել բժշկին և ակտիվ կենսակերպ վարել` զբաղվել յոգայով, լողավազան հաճախել, հաճախակի քայլել եւ զբաղվել հղիների համար նախատեսված մարմնամարզությունբ:


Комментариев нет:
Отправить комментарий